Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում» (2015-2017) ծրագրի շրջանակներում հայտարարում է փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ: Ծրագրին կարող են դիմել բոլորը, սակայն նախապատվությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները մասնակցել են վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախկինում իրականացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման դասընթացներին: Ներկայացված յուրաքանչյուր ծրագրային հայտ ցանկալի է՝ ունենա միայն մեկ, հստակ ձևակերապված ակնկալվող արդյունք:

Ներակայացված հայտերը պետք է հիմնված լինեն Հայաստանում ԼԳԲՏԻ անհատների և մարդու իրավունքների իրավիճակի, ինչպես նաև Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի  ուսումներության մեջ տեղ գտած առաջարկությունների վրա:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2017թ. հունվարին, իսկ ծրագրերի մեկնարկը նախատեսված է 2017թ. փետրվարին: Ծրագրի առավելագույն տևողությունը հինգ ամիսը է: Յուրաքանչյուր ծրագրի ընդհանուր բյուջեն չի կարող գերազանցել 5.000-6.000 եվրոն: Նախապատվությունը կտրվի համագործակցային նախաձեռնություններ խթանող, ծրագրերի մարզային ուղղվածությամբ և մարզային ցանցերի ստեղծմանն ուղղված նախաձեռնություններ պարունակող ծրագրային հայտերին:

Առաջարկները կգնահատվեն ըստ գործողությունների պլանի իրագործելիության, կարիքների գնահատման և խնդիրների խորքային վերլուծության, ծախսերի արդյունավետության, ծրագրի նկարագրության ճշգրտության և հստակության, ինչպես նաև կազմակերպության զարգացման տեսլականին համապատասխանելիության չափանիշների հիման վրա:

Ծրագրային առաջարկները ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել կից դիմում-հայտը և տրամադրել ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ներառյալ ընդհանուր և կոնկրետ նպատակները, արդյունքները և գործողությունները, ծրագրի բյուջեի բացվածքը (ներկայացնել առանձին Excel ֆայլով՝ Եվրոարտարժույթով), տեղեկատվություն կազմակերպության վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի աշխատանքային խմբի անդամների ինքնակենսագրականները (CV): Դիմումերը կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն: Հայրերեն ներկացացնելու դեպքում պարտադիր է կցել ծրագրի համառոտ նկարագիրը անգլերեն:

Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող կամ վերջնաժամկետից հետո ներկայացված ծրագրային առաջարկների ծրագրային-հայտերը չեն ուսումնասիրվի:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ.-ի դեկտեմբերի 26-ը:

Ծրագրային հայտերը խնդրում ենք ուղարկել armen.aghajanov@pinkarmenia.org էլ. փոստի հասցեով` կրկնoրինակն ուղարկելով director@pinkarmenia.org

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմեն Աղաջանովին՝  զանգահարելով +374 60 377 277 հեռախոսահամարին: