Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ՌԱ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունները ՀՀ իշխանություններին. զեկույց – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

ՌԱ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունները ՀՀ իշխանություններին. զեկույց

ECRI-INT_enՌասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հոկտեմբերի 4-ին հրապարակած 5-րդ զեկույցում, անդրադառնալով Հայասանում ԼԳԲՏ մարդկանց դեմ տարածված ատելության խոսքին, բռնություններին, խտրականությանը, սեռական կողմնորոշման կամ գենդերային հիմքով հանցագործություններին, Հայաստանի իշխանություններին մի շարք առաջարկություններ է արել այդ երևույթների դեմ պայքարելու համար: 

ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը հստակորեն ավելացվեն Հայաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում (ազգային, ռասայական, կրոնական թշնամանքի հարուցման մասին) արգելվող հիմքերի ցանկում:

Ավելին, ՌԱԵՀ-ն նաև առաջարկում է, որպեսզի քր. oրենսգրքում դրույթ ավելացվի, որը հստակորեն կամրագրի հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը, որպես ծանրացուցիչ հանգամանք բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։

ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ նրանց ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով, կամ նրանց իրավապաշտպանների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների և ատելության, սպառնալիքների դեպքերը քննվեն և, համապատասխանաբար, պատժվեն։ 55

ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի Հայաստանի իշխանությունները հրապարակային հայտարարություն անեն՝ դատապարտելով հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքը և բռնությունները։ Այն նաև առաջարկում է, որ քաղաքական կուսակցությունները կոշտ դիրքորոշում որդեգրեն հոմոֆոբ/տրանսֆոբ տրամադրությունների դեմ, հատկապես, երբ դրանում ներգրավված են իրենց անդամները։

ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի Խորհրդարանում հնարավորինս շուտ ներկայացվի վարքի այնպիսի կանոնագիրք, որը, ի թիվս այլնի, պատժամիջոցներ է ենթադրում ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ արտահայտությունների համար։

ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է իշխանություններին առանց լրատվամիջոցների անկախությունը վնասելու սերտ համագործակցել նրանց հետ՝ ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ ձևակերպված դրույթներով լրատվական էթիկայի կանոնագիրք ընդունելու, բոլոր լրատվամիջոցների կողմից այդ փաստաթղթի նկատմամբ հավատարմությունը խթանելու և լրատվական ոլորտի մասնագետների համար համապատասխան վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ։

ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է, որպեսզի քրեական իրավունքն արդյունավետորեն կիրառվի ռասիստական հողի վրա կատարված բռնությունների և դրանց հրահրման բոլոր դեպքերում, այդ թվում և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի միջադեպերի հետ կապված, մասնավորապես՝ ուշադրությունը բևեռելով իրավապահների կողմից օրենքի նկատմամբ հարգանքին։ Ավելին, իշխանությունները պետք է ամենասկզբից բռնի միջադեպերի քննության և դրանց հետևող բոլոր դատական վարույթների ժամանակ ենթադրյալ ռասիստական և/կամ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը դարձնեն քննության բաղկացուցիչ մասը։

ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի իշխանություններն ուսումնասիրություն իրականացնեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) օրենսդրության համապատասխանության վերաբերյալ՝ նոր կամ նախընտրած գենդերի ճանաչման հետ կապված քաղաքացիական կարգավիճակի փոփոխության հնարավորության առնչությամբ։ Այն նաև առաջարկում է անհրաժեշտության դեպքում փոփոխել բոլոր համապատասխան օրենքները։ 

ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի կառավարությունը համապատասխան մարմնին հանձնարարի մշակել ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ գործողությունների ծրագիր, որը պետք է ներառի ԼԳԲՏ անձանց իրավունքների և նրանց կենսապայմանների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման, ԼԳԲՏ անձանց ընկալման խթանման, հավասար վերաբերմունքի նրանց իրավունքն իրականություն դարձնելու, ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենսդրության սահմանման և նախորդ կետերում նկարագրված՝ առավել հրատապ հարցերի լուծման նպատակներ։