Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ուղերձը նույնասեռականներին. դուք տարբեր եք, բայց տարբեր լինելը վատ բան չէ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ուղերձը նույնասեռականներին. դուք տարբեր եք, բայց տարբեր լինելը վատ բան չէ

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Ջեյք Գոշերտը տեսաուղերձ է հղել հայ երիտասարդ նույնասեռականներին:

«Ես գիտեմ, որ դուք ձեզ հաճախ զգում եք չսիրված ու վախեցած միայն, որ տարբերվում եք»,- ասում է Գոշերտը և նշում, որ ամեն տարի աշխարհում նույնասեռական երիտասարդների 40%-ը ինքնասպանության փորձ են կատարում,- «խնդրում եմ, եթե դուք ձեզ միայնակ եք զգում, մի փորձեք վերջ տալ ձեր կյանքին: Իմացեք, որ ձեր կյանքը կլավանա»:

Դիվանագետը հիշել է, որ իր երիտասարդության ժամանակ ԱՄՆ-ում նույնասեռականները նույնպես սահմանափակ իրավունքներ ունեին, բայց հիմա իրենց իրավունքներն այժմ հավասար են. «կարող եմ աշխատել որպես դիվանագետ, կարող եմ ամուսնանալ իմ զույգի հետ, կարող ենք մեծացնել մեր աղջկան»,- ասում է նա` երիտասարդ նույնասեռականներին խորհուրդ տալով ունենալ համբերություն, ժամանակ և տոկունություն, և կյանքը կլավանա:

«Իհարկե դուք տարբեր եք, բայց տարբեր լինելը վատ բան չէ: Տարբերը` հատուկն է, կարևոր և արժեքավոր»:

Եթե հետապնդում է ինքնասպանության միքտը, Գոշերտը խնդրել է զանգահարել Փինք Արմենիայի հոգեբանական խորհրդատվության թեժ գծին  (096 280 290):