Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Արտագաղթում են ԼԳԲՏ անձիք, տուժում է պետությունը. զեկույցի քննարկում – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Արտագաղթում են ԼԳԲՏ անձիք, տուժում է պետությունը. զեկույցի քննարկում

LGBT emigration printed reportsԻնչպե՞ս ցույց տալ, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձիք հասարակության մի մասն են և իրենց ինքնությունն ամենևին չի նվազեցնում պետությանն օգտակար լինելու հանգամանքը: Միջոցներից մեկը` կատարել սոցիալ-տնտեսական հետազոտություն` պարզելու, թե իրենց աշխատուժով ինչ օգուտներ կարող են տալ ու մեկուսացման դեպքում, ինչ կորուստներ կկրի պետությունը: ԼԳԲՏ անձանց ճնշելու պատճառով կրած նյութական վնասները կհամոզի՞ իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց դիրքորոշումը խոցելի այդ խմբի նկատմամբ:

2011-2013թ. կտրվածքով Հայաստանի բյուջեն մոտ 20 միլիոն դոլար է կորցրել ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով, իսկ մոտակա 12 տարիներին ԼԳԲՏ մարդկանց Հայաստանը լքելու հետևանքով երկրի բյուջեն 370 միլիոն դոլարի կորուստ կունենա:

Այդ մասին է փաստում «Հանրային տեղեկատվության և գետիլիքի կարիք» և ««Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների իրականացրած հետազոտությունը:

Փետրվարի 13-ին ուսումնասիրության վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը գրող Արմեն Օհանյանը կասկած հայտնեց, թե իշխանություններին կհետաքրքրի այս զեկույցը.

«Կասեն` 20 միլիոն պակասում է, թող պակասի, բայց, հո, գենը մաքուր կմնա», – հեգնանքով նկատում է նա:

Հետազոտությանը մասնակցած սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը, պատասխանելով այդ դիտարկմանն, ասում է, որ այստեղ կարևոր է, որպեսզի ԼԳԲՏ մարդկանց խնդիրը հասարակությունից անջատ չդիտարկվի, այլ մտածողություն ձևավորվի` եթե ինչ-որ խումբ խնդիր է ունենում, այն անդրադառնում է բոլորի վրա:

Հետազոտության համաձայն, ԼԳԲՏ մարդկանց արտագաղթի հետևանքով Հայաստանը նաև կորուստներ է կրել նրանց կրթության վրա ներդրումներ անելու արդյունքում: Այսպես` 2011-2013թթ. այդ գծով պետությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար:

Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի կարծիքով, ԼԳԲՏ առնչվող խնդիրները պետք է հենց իրենք բարձրացնեն, քանի որ մարդը չի կարող մի հարցի մասին խոսել, որի իրականությունն ինքը չի զգացել:

Համաձայնելով Ահարոնյանի հետ` Օհանյանը ավելացրեց, որ այսօր Հայաստանում չկա կարծիք ստեղծող կամ հասարակության մեջ հեղինակություն վայելող մի մարդ, որը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. «Աձնական անվտանգության հարցը լուծված չէ, որ դրա մասին բացահայտ խոսել լինի», – ասում է նա:

Հարցումները ցույց են տալիս, որ ի տաբերություն մյուս արտագաղթողների, որոնց երկիրը լքելու հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են, ԼԳԲՏ անձիք հեռանում են իրենց նկատմամբ խտրականությունների պատճառով: Ուսումնասիրության հիման վրա ՀՀ իշխանություններին առաջարկություն է արված հակախտրական օրենսդրություն ընդունել: