Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Հետազոտվիր և վերահսկիր առողջությունդ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Հետազոտվիր և վերահսկիր առողջությունդ

Do you know your HIV status?Ամեն տարի հունիսի 27-ը նշվում է որպես ՄԻԱՎ-ի հետազոտության միջազգային օր: Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու ՄԻԱՎ-ի թեստավորման կարևորության մասին: Օրվա նշանաբանն է «Հետազոտվի´ր և վերահսկի´ր առողջությունդ»:

Ի՞նչու է կարևոր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը: Այն տեղեկություն է տալիս օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայություն վերաբերյալ, որն էլ հայտնաբերվում է լաբորատոր հետազոտության միջոցով: ՄԻԱՎ-ով ապրող մարդը երկար ժամանակ կարող է չիմանալ իր կարգավիճակի մասին, եթե առողջության հետ կապված խնդիրներ չունենա (այս շրջանը կարող է տևել միջինում 8-10 տարի):

ՄԻԱՎ-ի հետազոտության շնորհիվ հնարավոր է վաղ շրջանում ախտորոշել վարակի առկայությունը, իսկ ժամանակին սկսված բուժումը կարող է երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը: ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկությունը կարևոր է նաև վարակի տարածման կանխարգելման տեսանկյունից:

2012թ. դրությամբ աշխարհում 35,3 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով, իսկ ՁԻԱՀ-ից մահացել է մոտ 1,6մլն մարդ. նրանցից 91 հազարը մեր տարածաշրջանում (Արևելյան Եվրոպա և Կետրոնական Ասիա):

1988թ. մինչև 2014թ. մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1761 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700 (www.armaids.am):

Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու բուժումն անվճար է, այն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Հավելյալ տեղեկատվություն կամ կանխարգելիչ միջոցներ ստանալու համար կարող եք դիմել Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ կամ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն: Կան նաև այլ կազմակերպություններ, որոնք աշխատում ենք առավել վտանգի ենթարկվող բնակչության հետ, ինչպես նաև երկու ճանաչված կազմակերպություններ, ինչպիսիք են Իրական աշխարհ, իրական մարդիկ և Դրական մարդկանց հայկական ցանց ՀԿ-ները տրամադրում են նշանակալի աջակցություն և խնամք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց:[:]