Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Ցանցեր և կոալիցիաներ – Pink Armenia
Skip to content Skip to footer

Ցանցեր և կոալիցիաներ

Երկար տարիների աշխատանքի արդյունքում կազմակերպությանը հաջողվել է աչքի ընկնել իր թափանցիկ, բաց և նվիրյալ աշխատանքով: Այն հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

Այս պահին Փինքը հանդիսանում է մի շարք տեղական և միջազգային ցանցերի և կոալիցիաների անդամ։


Փինք  Արմենիան Մարդու իրավունքների տուն Երևանի հիմնադիրներից է, որը հանդիսանում է «Հյուման ռայթս հաուս» միջազգային իրավապաշտպան ցանցի անդամ: Մարդու իրավունքների տուն Երևանն իր հարկի տակ միավորում է 5 կազմակերպություն։ Այս ցանցի նպատակն է լինել անվտանգ, մատչելի և ընդհանուր տարածք ակտիվիստների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, շարժումների, քաղաքացիական նախաձեռնությունների և իրավապաշտպանների համար, ովքեր հաճախ թրախավորվում են իրենց կատարած աշխատանքի համար:


2010 թվականին յոթ ՀԿ-ներ, ներառյալ Փինքը, կազմավորեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը ձևավորվեց ընտանեկան բռնության զոհ` քսանամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Կոալիցիայի ստեղծման հիմքում հիմնադիր կազմակերպությունների պահանջներն էին՝ արդար դատավարություն և նման դեպքերի կանխում, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունում: Կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանմ միջոցով։


2017 թվականին Փինք Արմենիան դառնում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամ, որը միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։

Կազմակերպությունը հանդիասնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամ: Միջոցառումների համակարգող հանձնաժողովը կենտրոնական նշանակություն ունի Գլոբալ Հիմնադրամների գործունեության և որոշումների կայացման գործընթացում: Միջոցառումների համակարգող հանձնաժողովում ներգրավված են ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր սեկտորից ներկայացուցիչներ, կառավարությունից ներկայացուցիչներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ, ակադեմիական ինստիտուտներ, ինչպես նաև տվյալ հիվանդություններով ապրող անձինք: Նախկինում կազմակերպությունը ՄՀՀ անդամ է եղել 2012-2015 թթ․-ին։

Այժմ կազմակերպության ներկայացուցիչը հանդիսանում է նաև ՄՀՀ մի շարք աշխատանքային խմբերի անդամ, այդ թվում՝ ՄՀՀ Վերահսկող մարմնի և «Համայնքների ներգրավածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն» աշխատանքային խումբի։




2011 թվականից կազմակերպությունը Իլգա Վորլդի և Իլգա Եվրոպայի անդամ է: Իլգա Վորլդը 158 երկրների ավելի քանի 1600 անդամ կազմակերպությունների ֆեդերացիա է, որը պայքարում է լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս անձանց իրավունքների համար 1978թ-ից սկսած ամբողջ աշխարհում: Իլգա Եվրոպան աշխատում է լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց իրավունքների և հավասարության համար Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Իլգա Եվրոպան պաշտպանում և ներկայացնում է ԼԳԲՏԻ անձանց իրավունքները և խնդիրները այնպիսի եվրոպական կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրոպական Միությունը (ԵՄ), Եվրոպայի Խորհուրդը (ԵԽ), Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):


2014 թվականին Փինք Արմենիան դառնում է ԼԳԲՏ+ հավասարության արևելյան Եվրոպայի կոալիցիայի անդամ, որը ԼԳԲՏ+ կազմակերպությունների ցանց է բաղկացած Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) և Ռուսաստանից, որը հիմնականում կենտրոնացած է համայնքի հետ աշխատելու վրա և ձգտում է բարելավել ԼԳԲՏ+ մարդկանց և խնդիրների իրավիճակը իրենց երկրներում և տարածաշրջանում: Կոալիցիան աշխատանքներ է տանում ԼԳԲՏ+ շարժման ներուժի ամրապնդման և ԼԳԲՏ+ համայնքի իրավիճակը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, տեղեկատվություն է տարածում ԼԳԲՏ+ համայնքի իրավիճակի մասին և աջակցում է տարածաշրջանում ԼԳԲՏ+ ակտիվիստներին:


Կազմակերպությունը հանդիսանում է նաև ՁԻԱՀ–ի Եվրոպական շարժման անդամ, որը հիմնադրվել է 2004 թ-ին և դարձել է ՄԻԱՎ-ին առնչվող տարածաշրջանային ամենամեծ ցանցերից մեկը: Այս ցանցը անցնում է Եվրոպայի Միության սահմաններից այն կողմ և ընդգրկում է մոտ 50 երկրներ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ցանցի անդամներ են հանդիսանում ավելի քան 400 բազմապիսի հասարակական կազմակերպություններ, ազգային ցանցեր, ՁԻԱՀ-ի խնդրի առնչությամբ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ակտիվիստներ և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համայնքային խմբեր:


2013թ-ի հոկտեմբերից Փինք Արմենիան հանդիսանում է  Յունայթեդ ցանցի անդամ: Այն եվրոպական ցանց է, որը պայքարում է նացիոնալիզմի, ռասիզմի և ֆաշիզմի դեմ` պաշտպանելու միգրանտների և փախստականների իրավունքները: Յունայթեդը համակարգում, աջակցում և հզորացնում է ցանցի անդամ 560 կազմակերպությունների գործունեությունը եվրոպական 46 երկրներից: Յունայթեդն աշխատում է այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են ուղղակի և անուղղակի խտրականությունը, ատելության հիմքով հանցագործությունները և անհանդուրժողականությունը և կարևորում է միջմշակութային հաղորդակցությունը, հավասար իրավունքները բոլորի համար:


2016 թվականից Փինք Արմենիան անդամակցում է Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիային (ECOM) , որն աշխատում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այն տղամարդկանց, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց (ՏՍՏ) հետ և տրանսգենդեր մարդկանց համար հասանելի լինեն սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում նպատակային և մարդու իրավունքների ապահովման վրա հիմնված ծառայությունների մատուցումը, ներառյալ՝ ՄԻԱՎ-ի կանխարգելումը, բուժումը, խնամքը և աջակցությունը։

Փինք Արմենիան աշխատում է միջազգային այլ մարմինների հետ և ներկայացնում զեկույցներ, որոնք վերաբերում են Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակին, ինչպիսիք են Համընդհանուր պարբերական դիտարկումը (ՀՊԴ)/UPR,  Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր/ICCPR, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ժՀՄԻԳ)/ODIHR, ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսությունը,  Եվրոպական հանձնաժողով ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության /ECRI, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, ՄԱԿ-ի անկախ փորձագետները:

Փինքը հանդիսացել է մի շարք ցանցերի և կոալիցիաների անդամ, որոնք այս պահին այլևս չեն գործում։

2009-2015 թթ․ Փինք Արմենիան հանդիսացել է Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամ, որը միավորում էր 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից: Ցանցը ձգտում էր Հարավային Կովկասում օժանդակել իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ստեղծմանը և ամրապնդել նրանց ձայները տարածաշրջանում և միջազգային ասպարեզում:

Հայաստանում սեռական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ Փինք Արմենիան իրականացրել է տարաբնույթ հանրային և հասարակական միջոցառումներ և´ Երևանում, և´ Հայաստանի տարածաշրջաններում: Գործընկերների միջև նման ամուր համագործակցությունը հիմք էր հանդիսացել ՁԻԱՀ–ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի ստեղծման համար: Դրա նախաձեռնողներն են եղել «Փինք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ները: Խումբը նպատակ է ունեցել նախաձեռնել համատեղ գործողություններ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և իրավունքների ջատագովման համար, ինչպես նաև սևեռել հանրային ուշադրությունը սեռական առողջության խնդիրների վրա:

2011-2014 թթ․ Փինք Արմենիան հանդիսացել է Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցի անդամ: Այն նպատակ է հետապնդել ստեղծել ԼԳԲՏ ցանց հոմոֆոբիայի դեմ պայքարի համար, որը կներառի միջին ասիական, կովկասյան և բալկանյան երկրներ: Ցանցի նպատակն է եղել տարածաշրջանում ապահովել հասարակական, մշակութային և քաղաքական կյանքի մի մակարդակ, որի պարագայում ԼԳԲՏ մարդիկ կարող են ինքնարտահայտվել և ապրել առանց թաքնվելու: Ավելին, Ցանցը նպատակ է հետապնդել տարածաշրջանային միասնականության միջոցով ԼԳԲՏ անձանց և գործող կազմակերպություններին առավել զորացնել: Այն նաև փորձում էր հասնել ԶԼՄ-ների կողմից ատելություն տարածող և ազգայնականություն բորբոքող, խտրական, ռազմատենչ, սեքսիստական և հոմոֆոբ լեզվի փոփոխմանը, և խաղաղասեր ԶԼՄ-ների զարգացմանը:

2012թ-ին Փինք Արմենիան դարձել է նաև ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի էթիկայի կոմիտեի անդամ։