Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Դրամաշնորհային ծրագրի մրցույթ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Դրամաշնորհային ծրագրի մրցույթ

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 7 000 000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ։ Ծրագրերի հաստատումից հետո թեկնածուներն անցնելու են կարողությունների զարգացման դասընթացների շարք, որից հետո ստանալու են դրամաշնորհը և իրականացնելու են ծրագրերը։

Ծրագրերի տևողությունն առավելագույնը 6 ամիս է (մարտի 1-ից օգոստոսի 31-ը):

Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ ներառյալ ԼԳԲՏԻ կազմակերպությունները:

Ենթադրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խարանի, խտրականության ու բռնության խնդիրներին և/կամ ներառեն ԼԳԲՏԻ հարցերի շուրջ հանրային հաղորդակցություն՝ ուղղված հասարակական դիրքորոշման ու վերաբերմունքի փոփոխությանը։

Դիմող կազմակերպությունների նախագծերը պետք է ուղղված լինեն ԼԳԲՏԻ հարցերի շուրջ զգայունության բարձրացմանը, անաչառ լուսաբանմանը, հանրային իրազեկմանը և անդրադառնան նշված ոլորտներից առնվազն մեկին․

  • ԼԳԲՏԻ և հարակից հարցերի շուրջ հաղորդակցության արշավներ` հիմնված հետազոտությունների արդյունքների վրա,
  • Կրթական ոլորտի և օգնող մասնագետների (հոգեբույժների, սեքսոլոգների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և այլ հարակից ոլորտների) համար վերապատրաստման դասընթացներ,
  • Աշխատանք մեդիա դաշտի հետ, ներառյալ դասընթացներ լրագրողների համար,
  • Գրականության և արվեստի ոլորտի գործիչների հետ աշխատանք,
  • Ծնողների հետ աշխատանք, ներառյալ ԼԳԲՏԻ անձանց ծնողները։

Նախագծերի թիրախ խմբերը կարող են լինել հասարակության տարբեր խմբեր, մասնավորապես՝ երիտասարդները, ուսանողները, ինչպես նաև օգնող մասնագետները, ԼԳԲՏ անձանց ծնողները, մշակութային գործիչները, արվեստագետները և ԶԼՄ-ները։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 6-ը։ Արդյունքների մասին կտեղեկացնենք փետրվարի 11-ին։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտն ու բյուջեն և ուղարկել grants@pinkarmenia.org հասցեով՝ ծրագրի հիմնական աշխատակազմի ինքնակենսագրականների (CV) հետ միասին։

Ծրագրերի առաջարկները կգնահատվեն ըստ պլանավորված գործողությունների իրագործելիության, հիմնախնդիրների խորքային վերլուծությունների, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, ծրագրի նկարագրության ճշգրտության և հստակության, մրցույթի նպատակներին համապատասխանելիության վրա։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 60 377277 երկուշաբթիից ուրբաթ 10։00-18։00 կամ գրել grants@pinkarmenia.org հասցեով: